ԱԳՆ. Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը միջոցներ է ձեռնարկում Ֆարիդ Սաֆարլիի հետ հանդիպման համար
  ԱԳՆ.  Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը միջոցներ է ձեռնարկում Ֆարիդ Սաֆարլիի հետ հանդիպման համար
14:49     02 06 2023    
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ Ֆարիդ Սաֆարլիի մասին տեղեկություն ստացած օրվանից, այսինքն՝ մարտի 9-ին, մեր երկրում Իրանի դեսպանատուն նոտա է ուղարկվել՝ ճշտելու նրա ճակատագիրը և պարզաբանումներ ստանալու Իրանից»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Գերմանիայի Յենայի համալսարանի ուսանող Ֆարիդ Գաբիլ օղլու Սաֆարլին (ծնված 1997 թ.), ով փետրվարի 20-ին մեկնել է Իրան և որի հետ կապը խզվել էր մարտի 4-ին, Իրանում ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։

«Մեր բազմաթիվ դիմումներից հետո իրանական կողմը, ի պատասխան մեր նոտայի, հայտարարել է Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալության և նրա դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Այս մասին տեղեկացվել է Ֆարիդ Սաֆարլիի ընտանիքը։

Չնայած հայտնի ահաբեկչությունից հետո Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի սահմանափակմանը, Ֆարիդ Սաֆարլիի մասին հաղորդագրությունների առաջին իսկ օրվանից արտաքին գործերի նախարարությունը և Թավրիզում մեր գլխավոր հյուպատոսությունը բանակցություններ են վարում Իրանի համապատասխան կառույցների հետ։

Դրան զուգահեռ կանոնավոր կապ է պահպանվում Ֆարիդ Սաֆարլիի ընտանիքի և նրա հետ։ Թավրիզում մեր գլխավոր հյուպատոսությունը միջոցներ է ձեռնարկում՝ մոտ ապագայում Ֆարիդ Սաֆարլիի հետ հանդիպելու համար»,- ասել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս