Ադրբեջանն ու Ուկրաինան աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը
  Ադրբեջանն ու Ուկրաինան աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը
10:19     02 06 2023    
Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Ըստ Zinvor.info-յի՝ հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների, 2022 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևի Ուկրաինա կատարած այցի և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումների շուրջ։ Գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

Նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ նշանակվել է Ուկրաինայում Ադրբեջանի Հանրապետության նոր դեսպան, ով շուտով կսկսի աշխատանքը։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության, ուկրաինացի երեխաների խնամքի և Ադրբեջան նրանց ուղևորությունների կազմակերպման համար և բարձր է գնահատել դա։

Զրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան միջազգային կազմակերպությունների շրջանակներում աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուկրաինա  


Լրահոս