Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված Հայաստանի ԱԳՆ մայիսի 29-ի հակաադրբեջանական հայտարարության հետ։
«Հայկական կողմի այս հայտարարությունը, որը 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, էթնիկ զտումներ է իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ, ավերել քաղաքներ ու գյուղեր, վկայում է, որ նա չի կարողանում մարսել Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքներում իրականացված վերականգնման աշխատանքները, բոլոր պայմանների ստեղծումը կարճ ժամանակում այդ տարածքներից վտարված մարդկանց վերադարձի համար։
Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը, միևնույն ժամանակ, ձգտում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և կոծկել իր գործողությունները, ինչպիսիք են ավելի քան 2700 հակահետևակային ականների և տներում պայթուցիկ թակարդներ տեղադրումը զորքերը Լաչինից դուրս բերելու ժամանակ:
Տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության վերաբերյալ ԱՀ նախագահի կոչերի Հայաստանի ԱԳՆ-ի կողմից կանխամտածված խեղաթյուրումը վկայում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն պատմությունից դասեր չի քաղել։
Զավեշտալի է, որ Ադրբեջանի դեմ ագրեսիայի ակտ կատարած Հայաստանը... պնդում է, որ Ադրբեջանը սպառնում է ուժ կիրառել։
Ոչ միայն օկուպացված ադրբեջանական տարածքներից, այլև Հայաստանից ադրբեջանական բնակչությանն ամբողջովին վտարած երկրի համար բացարձակապես անհիմն է պնդել, որ Ադրբեջանը մտադիր է «էթնիկ զտումներ» իրականացնել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի նկատմամբ: Ադրբեջանը մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղի հայ բնակիչների վերաինտեգրման համար։
Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների կանխումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է, և դա համահունչ է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին...
Տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նախապատրաստվելու մտադրությունը չափվում է ոչ թե կեղծ կոչերով ու խոստումներով, այլ իրական քայլերով։ Բոլորը գիտեն, որ հենց Ադրբեջանն էր, որ առաջինը առաջարկեց խաղաղության հաստատման հիմնարար սկզբունքները...
Այսպիսով, լավ կլիներ, որ հայկական կողմը խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։