Զելենսկին շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ
 Զելենսկին շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ
09:15     27 05 2023    
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 28-ին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մեր երկրների հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն և հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և արդյունավետ համագործակցության վրա։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք առավելագույնս իրացնել Կիևի և Բաքվի ռազմավարական գործընկերության առկա ներուժը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը, ում 100-ամյակը նշվում է այս տարի, ասել է, որ չկա ավելի դժվար ճանապարհ, քան դեպի անկախություն տանող ճանապարհն է։ Միաժամանակ, չնայած բոլոր դժվարություններին, մեր երկրները վստահորեն առաջ են շարժվում այս ճանապարհով։ Մեր պետության և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար այս դժվարին պահին, երբ շարունակվում է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, կուզենայի երախտագիտություն հայտնել Ադրբեջանին հետևողական դիրքորոշման համար՝ որն աջակցում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Նաև ցանկանում եմ վերահաստատել Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու հարցում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զելենսկի   Իլհամ-Ալիև  


Լրահոս