Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին
  Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին
11:06     25 05 2023    
ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Մենք ողջունում ենք հաղորդագրություններն այն մասին, որ կողմերն իրենք շարունակում են բանակցել։ Պետքարտուղար Բլինկենն անցած շաբաթ պարզ հասկացրեց, որ խաղաղությունը հասանելի է: Ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Մենք կշարունակենք աջակցել կողմերին այդ գործում, այդ թվում՝ նրանց հետ անմիջական փոխգործակցության միջոցով»,- ասել է նա։

Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ ուղիղ բանակցությունները կարևոր են տևական լուծման հասնելու համար, որը հասանելի է։

«Մենք աջակցում ենք այս բանակցություններին՝ լինի դա Վաշինգտոնում, Բրյուսելում, թե աշխարհի ցանկացած այլ մասում»,- հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպարտամենտ   Ադրբեջան  


Լրահոս