ԱԳՆ. Մենք խստորեն դատապարտում ենք Արարատ Միրզոյանի կողմնակալ հայտարարությունները
  ԱԳՆ.  Մենք խստորեն դատապարտում ենք Արարատ Միրզոյանի կողմնակալ հայտարարությունները
13:12     23 05 2023    
Մենք խստորեն դատապարտում ենք մայիսի 22-ին՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպական տարածաշրջանի պետնախարար Լեո Դոչերթիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից ևս մեկ անգամ արված կանխակալ արտահայտությունները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հայաստանի պաշտոնյաների կողմից անհիմն հայտարարությունների բազմիցս կրկնումն այն մասին, որ Ադրբեջանի կողմից Լաչինի սահմանային անցակետի ստեղծումը իբր փակում է ճանապարհը, հումանիտար խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում, խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը և իբր հանդիսանում է՝ «Էթնիկ զտումների քաղաքականության» անբաժանելի մասը, ոչ այլ ինչ է, քան այս երկրի՝ իրական վիճակը խեղաթյուրելու փորձ։ Հայտնի է, որ երկու ուղղություններով անցակետը թափանցիկ և կանոնավոր հատում են թե հայ բնակիչները, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, և թե ռուսական խաղաղապահ զորախումբը։

Մեծ Բրիտանիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, լավ գիտե, որ Հայաստանը շուրջ 30 տարի օկուպացված է պահել ադրբեջանական տարածքները, իրականացրել է ջարդեր ու էթնիկ զտումներ և, ի հեճուկս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի, հրաժարվել է հետ կանչել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից: Հայկական կողմը պետք է դադարեցնի միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը.

Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է խրախուսել միջազգային առաքելության ուղարկումը Ադրբեջանի տարածք, ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանի կառավարության երկխոսությանը՝ Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ, ինչը դիտվում է որպես միջամտություն Ադրբեջանի. ներքին գործերին։ Եթե Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին, ապա պետք է վերջ դնի նման միջամտությանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում հայ ռազմագերիների առկայության մասին պնդումներին, ապա մենք հայտարարում ենք, որ մեր երկիրը հաճախ առանց նախապայմանների է վերադարձրել Հայաստանին պատերազմի ժամանակ գերի ընկածներին։ Պատերազմից հետո Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ռազմական սադրանքներ իրականացնելու նպատակով ուղարկված հայ զինծառայողների խումբը ռազմագերիներ չեն, և դա գիտի Հայաստանի ղեկավարությունը։ Թեև Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել այս խմբի մարդկանց թվի գրեթե կեսը, հայկական կողմը հրաժարվում է վերադարձնել մոլորված երկու ադրբեջանցի զինծառայողների, որոնց դեմ դատական գործ է սարքել՝ դրանով իսկ խաթարելով վստահության ամրապնդման ջանքերը։

Մենք կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ վտանգավոր հռետորաբանությունից, որը վնասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը և կատարել իր պարտավորությունները՝ Ադրբեջանին անհիմն մեղադրելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու փոխարեն», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս