Միրզոյան. Վաշինգտոնում հաջողվեց համաձայնության գալ պայմանագրի ևս երկու հոդվածի շուրջ
  Միրզոյան. Վաշինգտոնում հաջողվեց համաձայնության գալ պայմանագրի ևս երկու հոդվածի շուրջ
10:16     23 05 2023    
Հայաստանը պատրաստ է բացել հաղորդակցություններ՝ հիմնված ինքնիշխանության, օրինականության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով փոխնախարար Լեո Դոչերթիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։

Պատասխանելով մոսկովյան հանդիպման արդյունքների մասին հարցին՝ նախարարը կրկին ընդգծել է Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղություն կառուցելուն իր պատրաստակամությունը։

Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ինտենսիվ հանդիպումների փուլ է եղել՝ Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա։ Նրա խոսքով, ամերիկյան մայրաքաղաքում որոշակի առաջընթաց է գրանցվել, համաձայնեցվել է պայմանագրի ևս երկու հոդված։ «Եվս մի քանիսի շուրջ, հուսով եմ, և սա միայն իմ գնահատականը չէ, կա համաձայնության գալու հնարավորություն։ Բայց կան հոդվածներ, որտեղ կողմերի դիրքորոշումները շատ հեռու են, դրանք վերաբերում են ամենաբարդ հարցերին»,- հայտարարել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Միրզոյան   Վաշինգտոն  


Լրահոս