Սիրիայից հայրենադարձվել է Ադրբեջանի 11 քաղաքացի
 Սիրիայից հայրենադարձվել է Ադրբեջանի 11 քաղաքացի
09:21     19 05 2023    
Մայիսի 18-ին հայրենադարձվել է Ադրբեջանի 11 քաղաքացի, որոնք գտնվում էին Սիրիայի տարածքում առկա ճամբարներում:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱԳՆ-ին։

Ըստ տեղեկությունների՝ հայրենադարձվածներից ութը երեխաներ են, երեքը՝ կին։ Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված փուլային և համակարգված միջոցառումների արդյունքում նախ որոշվել է հայրենադարձների գտնվելու վայրը, ինքնությունը և Ադրբեջանի քաղաքացիության պատկանելությունը, ապա միջոցներ են ձեռնարկվել նրանց անցումը Թուրքիայի տարածք ապահովելու համար։

Նշվում է, որ եղբայրական երկիր գործուղված համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են Իրաքից և Սիրիայից Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձության համար, հայրենադարձների նախնական բժշկական և հոգեբանական ստուգում են անցկացրել։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս