Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պետնախարարի հետ
 Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պետնախարարի հետ
17:17     17 05 2023    
Մայիսի 17-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Մեծ Բրիտանիայի՝ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ-ի հարցերով պետնախարար Թարիք Մահմուդ Ահմադի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը։

Ջեյհուն Բայրամովը նշել է քաղաքական և տնտեսական ոլորտներում արդյունավետ համագործակցության օրակարգի առկայությունը՝ էներգետիկ անվտանգության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի, կրթության, մշակույթի ոլորտներում, ընդգծել է հարաբերությունների հետագա զարգացման համար առկա հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։ Հիշեցնելով, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության ամենամեծ ներդրողն է, Ջեյհուն Բայրամովը գոհունակությամբ նշել է՝ համատեղ նախագծերի իրականացման փորձը և հավելել, որ Ադրբեջանը շահագրգռված է այս հաջող համագործակցության շարունակմամբ։ Ընդգծվել է՝ նավթագազային արդյունաբերության մեջ մեր երկրների ռազմավարական գործընկերության առկայությունը, այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների զարգացման լայն ներուժը։

Զրուցակցին մանրամասն տեղեկացնելով՝ հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների, ականային սպառնալիքների դեմ պայքարի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի մասին՝ Ջեյհուն Բայրամովը բարձր է գնահատել ականային վտանգի դեմ պայքարում Միացյալ Թագավորության կողմից մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս