ԱԳՆ փոխղեկավար. Ադրբեջանը մի երկիր է, որը նպաստում է խնդիրների լուծմանը
  ԱԳՆ փոխղեկավար.  Ադրբեջանը մի երկիր է, որը նպաստում է խնդիրների լուծմանը
15:24     17 05 2023    
Ադրբեջանը երկիր է, որն իր ավանդն է ներդնում աշխարհում տեղի ունեցող գործընթացներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը՝ «Աֆրիկայի ամրապնդումը և բազմակողմանիության խթանումը գլոբալ մարտահրավերների դարաշրջանում. Չմիավորման շարժման դերը» համաժողովում ունեցած ելույթում։

Ադրբեջանը մի երկիր է, որը նպաստում է խնդիրների լուծմանը»,- ասել է նա:

Փոխնախարարը նշել է, որ աշխարհի երկրները բախվում են հակամարտությունների հետ:

«Ցավոք, Ադրբեջանը դրա հետ կապված 30 տարվա փորձ ունի։ Բայց ի վերջո Ադրբեջանը օկուպացիայից ազատագրեց իր հողերը։ Պատերազմները, որոնք ծավալվում են երկրների տարածքներում, երբեմն ազդում են համաշխարհային մակարդակով»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս