Արևմտյան Ադրբեջանի համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը հակաադրբեջանական է
 Արևմտյան Ադրբեջանի համայնք.  ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը հակաադրբեջանական է
14:12     17 05 2023    
ԱՄՆ Պետդեպարտամենտը օրերս հրապարակեց իր ամենամյա զեկույցը աշխարհում կրոնական ազատությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Փաստաթուղթը ներառում է Ադրբեջանին և Հայաստանին վերաբերող կետեր: Երկուսն էլ, ըստ էության, լինելով ոչ օբյեկտիվ, ունեն ընդգծված հակաադրբեջանական բնույթ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Պետդեպարտամենտը մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանում գտնվող հայկական կրոնական հուշարձանների հետ կապված անհիմն պնդումներին, սակայն չգիտես ինչու անտեսում է ազգամիջյան և կրոնական ատելության հողի վրա Հայաստանից ադրբեջանցիների լիովին վտարման, այդ երկրում ադրբեջանցիների կրոնական և մշակութային ժառանգության, մոտ 300 մզկիթի ոչնչացման փաստերը, որոնք ժամանակին գրանցվել են պետության կողմից:

«Պետդեպարտամենտի նշված զեկույցում, որպես Ադրբեջանին առնչվող պնդումների միակ աղբյուր, նշված են արմատական ազգայնական հայացքներ ունեցող երեք հայ հեղինակների (Լ. Խաչատուրյան, Օ. Ղուլյան, Ս. Բոկչերիյան) զրպարտչական հերյուրանքները, որոնք իբր ֆինանսավորվում են ԱՄՆ Կոռնելի համալսարանի կողմից, բայց իրականում այնպիսի ծայրահեղական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Համահայկական բարեգործական միությունը և «Արագած» հիմնադրամը, ինչը ապացուցում է այս զեկույցի կողմնակալությունը։

Կոչ ենք անում ԱՄՆ Պետդեպարտամենտին խմբագրել զեկույցի այս կետերը, բացառել անհիմն պնդումները և զեկույցում արտացոլել Հայաստանում տիրող ադրբեջանաֆոբ միտումները, ինչպես նաև Ադրբեջանի կրոնական և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման փաստերը, ինչը կրոնական իրավունքների և ազատությունների խախտում է։

Հուսով ենք, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված մեր կոչին համապատասխան, ԱՄՆ կառավարությունը համապատասխան ջանքեր կգործադրի Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար, իսկ վերադառնալուց հետո՝ պաշտպանելու նրանց իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ կրոնական»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս