Ադրբեջանի և Հորդանանի միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը
Ադրբեջանի և Հորդանանի միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը
13:01     17 05 2023    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևն այցելել է Հորդանանի Հաշիմյան Թագավորություն։ Այցի շրջանակներում Ամմանում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և ներգաղթյալների հարցերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, խորհրդակցություններն անցկացվել են ադրբեջանական կողմից փոխնախարար Ֆարիզ Ռզաևի և հորդանանական կողմից արտաքին գործերի և ներգաղթյալների հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Լինա ալ Հադիդի գլխավորությամբ:

Քննարկվել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հումանիտար, միջխորհրդարանական հարաբերությունների և լոգիստիկայի ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության և Չմիավորման շարժման կազմակերպության շրջանակներում համագործակցության հարցերը:

Հորդանանական կողմը տեղեկացվել է հակամարտությունից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ազատագրված տարածքներում ընթացող վերականգնողական, շինարարական և վերաինտեգրման աշխատանքների մասին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հորդանան  


Լրահոս