Ադրբեջանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները քվեարկել են Էրդողանի օգտին
 Ադրբեջանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները քվեարկել են Էրդողանի օգտին
13:00     15 05 2023    
Հրապարակվել են Ադրբեջանում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկության արդյունքները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Ադրբեջանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները աջակցել են Հանրապետական միության թեկնածու, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, երկրի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Էրդողանին ստացել է ընտրողների ձայների 49,42%-ը (3642 ձայն), Ժողովրդական դաշինքի թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 41,92%-ը (2768), ATA դաշինքի թեկնածու Սինան Օհանը՝ 6,42%-ը (424 ), իսկ Հայրենիք կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն՝ 2,24%-ը (148)։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա  


Լրահոս