Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
 Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
12:32     15 05 2023    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի միջև։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Էլնուր Մամեդովն ասել է, որ Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական նախաձեռնող կողմ, այդ թվում ապագա խաղաղության համաձայնագրի ստորագրման, շահագրգռված է գործընթացի հաջող ավարտով։

Ընդգծվել է, որ, չնայած դրան, խաղաղ գործընթացը խոչընդոտելու Հայաստանի ջանքերը, ներառյալ վերջին ռազմական սադրանքները, որոնք սահմանային գոտում զոհերի պատճառ են դարձել, միտված են խաթարելու բանակցությունների միջազգային ջանքերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս