Մևլութ Չավուշօղլու. Այն ամենը, ինչ մենք ունենք, պատկանում է նաև Ադրբեջանին
  Մևլութ Չավուշօղլու.  Այն ամենը, ինչ մենք ունենք, պատկանում է նաև Ադրբեջանին
09:12     10 05 2023    
Այն ամենը, ինչ մենք ունենք, պատկանում է նաև Ադրբեջանին։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Անթալիայում ելույթի ժամանակ հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նախարարը նշել է, որ Թուրքիան պետք է բազմապատկի իր հաջողությունները պաշտպանական արդյունաբերության ոլորտում. «Այժմ պաշտպանական արդյունաբերության հետ կապված մեր կարիքների 80 տոկոսը ծածկվում է ներքին արտադրությամբ։ Բայց սա բավարար չէ։ Մենք պետք է շարունակենք զարգացնել մեր պաշտպանական արդյունաբերությունը»։

Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանը չի օկուպացրել Հայաստանի հողերը. «Ընդհակառակը, նա 30 տարի հետո ազատագրեց իր հողերը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս