Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ «դատավարությունը» Հայաստանում
 Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ «դատավարությունը» Հայաստանում
09:08     09 05 2023    
Մենք խստորեն դատապարտում ենք՝ Հայաստանում կազմակերպված այսպես կոչված «դատավարությունը» ադրբեջանական բանակի զինծառայողներ՝ Բաբիրով Ագշին Գաբիլ օղլուի և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուի նկատմամբ, որոնք անհետ կորել էին այս տարվա ապրիլի սկզբին Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին և գերի են ընկել Հայաստանի կողմից, ինչպես նաև Ագշին Բաբիրովին ձերբակալելու, այսպես կոչված, «որոշումը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱԳՆ մեկնաբանությունում։

«Հայաստանը, որը ադրբեջանցի զինվորներին դաժան ֆիզիկական խոշտանգումների է ենթարկել, նման «դատական գործընթացներով» նրանց ենթարկում է նաև բարոյահոգեբանական խոշտանգումների։

Նման անպատասխանատու պահվածքով Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անտեսում է իրավական պատասխանատվությունը, որը կրում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, ինչպես նաև պատանդներին ազատ արձակելու միջազգային հանրության կոչերն ու հումանիզմի սկզբունքները։

Այն փաստը, որ հայկական կողմն իր քայլով փոխադարձություն չի ցուցաբերել մեր երկրի կողմից ձեռնարկված վստահության ամրապնդման միջոցառումների առնչությամբ՝ անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնելով հայ պատանդներին, մասնավորապես՝ ավելի քան 10 զինծառայողներին, ովքեր մոլորվելով, հատել են Ադրբեջանի հետ սահմանը, վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատման միջոցառումներով։ Նման մոտեցմամբ վստահություն ստեղծելու ջանքերը խաթարելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է հայկական կողմի վրա։

Հայաստանը պետք է վերջ դնի՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով ուղեկցվող այս գործունեությանը և անհապաղ ազատ արձակի պատանդներին։

Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը, համապատասխան միջազգային կազմակերպություններին և ոչ կառավարական կազմակերպություններին՝ լուրջ ազդեցություն և ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեր գերի ընկած զինծառայողներին հնարավորինս արագ ազատ արձակելու և նրանց ընտանիքներին վերամիավորելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս