Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Քեթրին Կոլոննայի՝ Ադրբեջանի դեմ ուղղված հայտարարություններին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Քեթրին Կոլոննայի՝ Ադրբեջանի դեմ ուղղված հայտարարություններին
12:51     06 05 2023    
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ France Inter Public Radio-ին տված հարցազրույցում մեկնաբանել է՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ԱԳՆ-ին հղումով։

«Այն, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան սխալմամբ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանն անվանել է «անկլավ» Ադրբեջանի ներսում՝ «Լեռնային Ղարաբաղի» ձևով, անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև այս տարածաշրջանում զանգվածային էթնիկ զտումների ենթարկված ադրբեջանցիների իրավունքներին նկատմամբ։

Եվս մեկ անգամ ցանկանում ենք ֆրանսիացի նախարարին հիշեցնել, որ Ղարաբաղի տարածաշրջանը հանդիսանում է՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը և անբաժանելի մասը։

Միևնույն ժամանակ, ֆրանսիական կողմի պնդումը այն մասին, թե Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում ստեղծած «Լաչին» սահմանային անցակետը, որով երկու ուղղություններով արդեն սկսել են անցնել հայազգի բնակիչներ, իբր փակում է ճանապարհը, ոչ մի հիմք չունի։ Ադրբեջանը իրականացնում է իր սահմանները պաշտպանությունը, և դրանց հատումը տեղի է ունենում երկրի օրենսդրության և միջազգային մակարդակով ընդունված կանոնների համաձայն։

Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չծառայող նման սադրիչ գաղափարներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան France Inter Public Radio-ին տված հարցազրույցում հայերով բնակեցված Ղարաբաղի տարածաշրջանն անվանել է «անկլավ»՝ Ադրբեջանի ներսում։ Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Լաչինի ճանապարհը գտնվում է «շրջափակման մեջ» և պահանջել է բացել այն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս