ԱԳՆ. Հայաստանը պատմությունից դասեր չի քաղել
  ԱԳՆ.  Հայաստանը պատմությունից դասեր չի քաղել
09:04     05 05 2023    
Մենք կտրականապես մերժում ենք մայիսի 4-ին Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անհեթեթ մեղադրանքները՝ Ադրբեջանի կողմից ադրբեջանա-հայկական սահմանին անցակետ ստեղծելու, պայմանական սահմանին իրավիճակի սրման և Ղարաբաղի շրջանում «մարդասիրական ճգնաժամի» վերաբերյալ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Անընդունելի է Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում Լաչինի սահմանային անցակետի տեղադրման վերաբերյալ ցանկացած մեկնաբանություն, որով հայ բնակիչներն արդեն թափանցիկ անցնում են երկու ուղղություններով։ Հայկական կողմը պետք է վերջ դնի Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն և մեր դեմ երկար տարիներ վարած ագրեսիվ քաղաքականությանը։

Ինչ վերաբերում է «էթնիկ զտումների» մասին վարչապետի անհեթեթ հայտարարություններին, ապա պետք է նշել, որ նման գործողությունների մեջ Ադրբեջանին մեղադրելով՝ Հայաստանը, փոխանակ ճանաչելու ադրբեջանցիների նկատմամբ առանձնակի դաժանությամբ ջարդերի իրականացումը և արտաքսումը, ապացուցում է, որ պատմությունից դասեր չի քաղել։ Հայկական կողմի նման հայտարարությունները խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակաշրջանում չեն ծառայում խաղաղության հաստատմանը»,- ընդգծել են ԱԳՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս