Պետքարտուղարություն. Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման բանալին է
  Պետքարտուղարություն.  Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման բանալին է
11:22     03 05 2023    
Հերթական ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը պատասխանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող լրագրողների հարցերին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի կայքին, Պատելին խնդրել են տեղեկատվություն տրամադրել պետքարտուղար Բլինկենի և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունների երկրորդ օրվա վերաբերյալ։

«Ես ձեզ համար նորություն չունեմ։ Մենք հավատարիմ ենք մնում այս գործընթացին և Հարավային Կովկասում խաղաղ ապագայի առաջխաղացմանը: Մենք կարծում ենք, որ անմիջական երկխոսությունը խնդիրների լուծման բանալին է, բայց ես պարզապես չեմ ցանկանում իրադարձություններից առաջ անցնել»,- ասել է Պատելը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետքարտուղարություն  


Լրահոս