Ադրբեջանի ԱԳՆ. Վաշինգտոնում բանակցությունները կշարունակվեն մի քանի օր
  Ադրբեջանի ԱԳՆ.  Վաշինգտոնում բանակցությունները կշարունակվեն մի քանի օր
16:42     02 05 2023    
Վաշինգտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև բանակցությունները կշարունակվեն մի քանի օր։

Այս մասին Zinvor.info-յին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Մայիսի 1-ին կայացել է՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ տարածաշրջանում անվտանգության իրավիճակին, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս