Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նաև Մոսկվայում
 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նաև Մոսկվայում
15:03     02 05 2023    
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նաև Մոսկվայում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտարարել է՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Մեկը մյուսին չի խանգարում (հանդիպումը Վաշինգտոնում - խմբ.): Այո, նախնական պայմանավորվածություն կա, և ըստ դրա՝ հանդիպումը պետք է կայանա նաև Մոսկվայում»,- ասել է Եղոյանը։

Նա նշել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման երկարատև բնույթը պայմանավորված է քննարկվելիք հարցերի լայն շրջանակով։

Ապրիլի 30-ից Վաշինգտոնում անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս