Պետքարտուղարություն. Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության բանալին է
  Պետքարտուղարություն.  Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության բանալին է
11:50     02 05 2023    
ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Նա խորապես ներգրավված է եղել այդ գործընթացում: Մենք հավատում ենք, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն։ Մենք կարծում ենք, որ այստեղ առանցքային է ուղիղ երկխոսությունը դիվանագիտական ճանապարհով», - ասել է Պատելը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետքարտուղարություն   ԱՄՆ  


Լրահոս