Ջեյհուն Բայրամով. 2020 թվականից հետո Ֆրանսիայի դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ 180 աստիճանով փոխվել է
  Ջեյհուն Բայրամով.  2020 թվականից հետո Ֆրանսիայի դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ 180 աստիճանով փոխվել է
11:04     01 05 2023    
Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշները սկսեցին բավականին հստակ դրսևորվել 2020 թվականից հետո։ Այս մասին ես հայտարարել եմ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ մեր համատեղ ասուլիսում։ Ֆրանսիան, որպես Եվրամիության ամենամեծ փորձ ունեցող երկիր և Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը 1997թ.-ից ի վեր, քաջատեղյակ է ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ ադրբեջանա-հայկական հարաբերություններով զբաղվում է ավելի քան 25 տարի:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ մինչ Հայրենական պատերազմը Ադրբեջանը Ֆրանսիային և Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներին տեղեկացրել է իր հողերի օկուպացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների, ադրբեջանական հողերի ապօրինի բնակեցման, բնական ռեսուրսների թալանի մասին։

«Բայց նրանց պատասխանն այն էր, որ քանի որ միջնորդ են, պետք է չեզոք լինեն։ Նրանք հայտարարում էին՝ «ինքներդ լուծեք խնդիրը և մենք կաջակցենք»։ Բայց 2020 թվականից հետո Ֆրանսիայի դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ 180 աստիճանով փոխվեց։ Մենք Ֆրանսիայի նման պահվածքը դիտարկում ենք որպես երկակի չափանիշների դասական դրսևորում։ Սա անընդունելի և անարդար մոտեցում է։

Ֆրանսիան քաջատեղյակ է, որ ներկայումս Ադրբեջանի 8 գյուղ գտնվում է Հայաստանի ռազմական վերահսկողության տակ։ Այս առնչությամբ Ֆրանսիայից Հայաստանի հասցեին որևէ կոչ չի հնչել։ Ֆրանսիայի ոչ մի ներկայացուցիչ նախաձեռնություն չի ցուցաբերել այցելել այս 8 բնակավայրեր՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս