Պետդեպ. ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու ջանքերին
  Պետդեպ.  ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու ջանքերին
12:58     29 04 2023    
Հերթական ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը պատասխանել է լրագրողների հարցերին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի կայքին, Պատելին խնդրել են մեկնաբանել հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը։

«Ես չունեմ դիվանագիտական հանդիպումներ կամ համաժողովներ, որոնց մասին կարողանամ հայտնել: Կարող եմ միայն ասել, որ Պետդեպարտամենտը շարունակում է խորապես հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Պետքարտուղար Բլինկենը, ավագ խորհրդական Բոնոն և քարտուղարի օգնականի պաշտոնակատար Հոգանը չափազանց նվիրված են այս հարցին:

Երբ հնարավորություն ընձեռնվեց, պետքարտուղար Բլինկենն անմիջականորեն կապ հաստատեց երկու կողմերի հետ և կշարունակի դա անել, բայց ես այս պահին հայտնելու ոչինչ չունեմ»,- ասել է Պատելը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս