Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել աշխարհին աչք չփակել Հայաստանի կողմից իրականացվող խախտումների վրա
 Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել աշխարհին աչք չփակել Հայաստանի կողմից իրականացվող խախտումների վրա
12:16     29 04 2023    
Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը աչք չփակել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումների, այդ թվում՝ նպատակաուղղված ականապատման քաղաքականության վրա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Թերթերի շրջանում ականի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչների մահվան հետ։

«2023 թվականի ապրիլի 28-ին Թերթերի շրջանում ականի պայթյունի հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել։

Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։

Այսպիսով, 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմի ավարտից հետո ականի վրա պայթել է 298 մարդ, որից 54-ը մահացել է։

Թերթերում տեղի ունեցած ականի պայթյունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի հիմնական նպատակը, որը կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ Ադրբեջանին ականների պիտանի և ճշգրիտ քարտեզներ չի տրամադրել, շարունակում է ռազմական գործողությունները և Ադրբեջանի տարածքներում ականների տեղադրումը, հետկոնֆլիկտային վերականգնողական լայնածավալ գործողություններին, այդ տարածքների խաղաղ բնակչության գործունեությանը, ինչպես նաև ներքին տեղահանվածների վերադարձին խոչընդոտելն է:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը չք չփակել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումների, այդ թվում՝ նպատակաուղղված ականապատման քաղաքականության վրա»,- նշում է ԱԳՆ հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս