Պաշտոնական Բաքու. Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների անցման համար անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն
  Պաշտոնական Բաքու.  Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների անցման համար անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն
21:01     23 04 2023    
Եռակողմ հայտարարության պարտավորությունների համաձայն, տվյալ լրացուցիչ միջոցառման շրջանակներում, որն անվտանգության երաշխիք է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների փոխադրման համար, անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչների համար այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ և կարգավորված անցման համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային անցակետի ստեղծման հետ։

Հսկողության նշված մեխանիզմը իրականացվելու է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի հետ փոխկապակցված։

«Ադրբեջանական կողմը հայտարարում է համագործակցության իր պատրաստակամության մասին՝ Հայաստանի հետ սահմանում թափանցիկ և անվտանգ ստուգիչ անցագրային ռեժիմի ապահովման նպատակով», ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս