Մեհրիբան Ալիևան Ռամազանի տոնի կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ
  Մեհրիբան Ալիևան Ռամազանի տոնի կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ
11:51     21 04 2023    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Ռամազանի տոնի կապակցությամբ Instagram-ի իր պաշտոնական էջում կիսվել է հրապարակմամբ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հրապարակման մեջ ասվում է.

«Անկեղծորեն շնորհավորում եմ ողջ ադրբեջանական ժողովրդին և աշխարհի մուսուլմաններին՝ սուրբ Ռամազանի տոնի կապակցությամբ, որը մարդկանց խրախուսում է բարության, գթասրտության և կարեկցանքի, ուշադիր և հոգատար վերաբերմունքի շրջապատի և մերձավորների նկատմամբ։ Թող Ալլահը լսի ձեր աղոթքները և ընդունի ձեր ծոմը: Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ քաջառողջություն, սեր, ուրախություն և լավ տրամադրություն։ Թող այս տոնը բոլորի սիրտը լցնի մաքուր մտքերով և բարի մտադրություններով, յուրաքանչյուր օջախին բերի բարություն, հանգստություն և երջանկություն, յուրաքանչյուր երկրի՝ խաղաղություն և բարգավաճում:
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս