Պեսկով. Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրերը միակ հիմքն են իրավիճակի կարգավորման համար
 Պեսկով.  Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրերը միակ հիմքն են իրավիճակի կարգավորման համար
17:00     19 04 2023    
Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև՝ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները Կրեմլը համարում է միակ իրականն ու անայլընտրանքայինը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին լրագրողներին հայտնել է՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և որը կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ «եռակողմ համաձայնագրերն այժմ միակ իրական, իրատեսական հիմքն են կարգավորման համար, ուստի մենք առաջընթացը բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ՝ համարում ենք անայլընտրանքային և անհրաժեշտ բոլորի համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   Ղարաբաղ  


Լրահոս