ԱԳՆ. Աշխարհը պետք է դատապարտի ադրբեջանցի զինվորականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը
  ԱԳՆ.  Աշխարհը պետք է դատապարտի ադրբեջանցի զինվորականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը
18:48     13 04 2023    
Ադրբեջանցի զինվորականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը պետք է դատապարտվի միջազգային մակարդակով:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

«Օրեր առաջ Ադրբեջանի Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում Հայաստանի հետ սահմանին անհետ կորած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ձերբակալվել են հայերի կողմից: Նրանց դաժան ծեծի են ենթարկել, խոշտանգել: Նման դաժան վերաբերմունքը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, բացարձակապես անընդունելի է և պետք է դատապարտվի միջազգային մակարդակով»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշենք, որ ավելի վաղ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը դիմել էր միջազգային կազմակերպություններին ադրբեջանական բանակի երկու անհետ կորած զինծառայողների հետ կապված։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս