ԱԳՆ. Ֆրանսիայի հայտարարությունները Հայաստանին մղում են հերթական սադրանքների
  ԱԳՆ.  Ֆրանսիայի հայտարարությունները Հայաստանին մղում են հերթական սադրանքների
10:36     13 04 2023    
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ապրիլի 12-ի հայտարարությունը, որն ուղղված է Հայաստանին աջակցելու՝ ապրիլի 11-ին Լաչինի շրջանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական կողմի սադրանքի հարցում, չի համապատասխանում իրերի իրական վիճակին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ֆրանսիան, որը շուրջ 25 տարի միջնորդ է եղել ադրբեջանա-հայկական հակամարտությունում և գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիվ ու օկուպացիոն քաղաքականությանը, չի ձգտում հակամարտության կարգավորմանը, զրպարտչական արշավ է իրականացնում մեր երկրի դեմ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերջ դրեց օկուպացիային և հակամարտությունը կարգավորեց ինքնուրույն: Այս հայտարարությամբ Ֆրանսիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անարդար դիրքորոշում է զբաղեցնում։

Մեր երկրի նկատմամբ Ֆրանսիայի կողմնակալության օրինակ է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, որը Հայաստանին կոչ չի անում հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանից չի պահանջում հայկական զինուժը դուրս բերել ադրբեջանական տարածքներից, այլ միայն միակողմանիորեն հայտարարում է, որ կարևոր է հարգել միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Կոչ ենք անում ֆրանսիական կողմին զերծ մնալ՝ Հայաստանին հերթական սադրանքների մղելու և ռևանշիստական ուժերին աջակցելու նման հայտարարություններից»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս