Ադրբեջանի օմբուդսմենը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Հայաստանի գործողությունները
 Ադրբեջանի օմբուդսմենը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Հայաստանի գործողությունները
11:16     12 04 2023    
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Հայաստանի գործողությունները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է օմբուդսմենի գրասենյակի հայտարարության մեջ՝ կապված ապրիլի 11-ին Հայաստանի սադրանքի հետ։

Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած համաշխարհային հանրությանը ուղղված բազմակի կոչերին և Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար ռազմական սադրանքները դադարեցնելու անհրաժեշտության պահանջներին, այդ սադրանքները շարունակվում են։ Սա նշանակում է, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով և չի հրաժարվել իր ագրեսիվ մտադրություններից։

«Հայաստանը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղ գործընթացին՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և սկզբունքները։ Ես՝ որպես ԱՀ մարդու իրավունքների հանձնակատար, ևս մեկ անգամ կոչ եմ անում համաշխարհային հանրությանը՝ հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի ռազմական սադրանքները դադարեցնելու և խաղաղությունը վերականգնելու գործում»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս