Տոկաև. Ադրբեջանի հետ ակտիվ, վստահելի քաղաքական երկխոսություն է հաստատվել
  Տոկաև.  Ադրբեջանի հետ ակտիվ, վստահելի քաղաքական երկխոսություն է հաստատվել
10:12     11 04 2023    
Ադրբեջանը մեզ համար պարզապես կարևոր և վստահելի գործընկեր չէ, այլ եղբայրական, մերձավոր պետություն։ Հիմնվելով դարավոր բարեկամության և փոխադարձ աջակցության անսասան կապերի վրա՝ մենք կառուցել ենք արդյունավետ միջպետական համագործակցություն։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

Ընդգծելով, որ այս համագործակցությունը զարգանում է իսկական ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով, Կասըմ-Ժոմարտ Տոկաևն ասել է. «Մեր երկրների միջև հաստատվել է ակտիվ, վստահելի քաղաքական երկխոսություն։ Կառավարության մակարդակով համակարգված աշխատանք է տարվում, կառուցողական փոխգործակցություն է իրականացվում բազմակողմ հարթակների շրջանակներում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Տոկաև   Ադրբեջան  


Լրահոս