ԱԳՆ. Ադրբեջանը միշտ համարժեք միջոցներ է ձեռնարկում՝ ի պատասխան սադրիչ քայլերի
  ԱԳՆ.  Ադրբեջանը միշտ համարժեք միջոցներ է ձեռնարկում՝ ի պատասխան սադրիչ քայլերի
10:12     10 04 2023    
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասիր Քանանիի ապրիլի 7-ի մեկնաբանությունը՝ կապված Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցների պերսոնա նոն գրատա հայտարարելու հետ, կանխակալ և զգացմունքային է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Իրանական կողմի պնդման առնչությամբ, որ Ադրբեջանի ձեռնարկած միջոցը հակասում է բարիդրացիության սկզբունքներին, մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի տարածքում անօրինական գործողությունները չեն համապատասխանում բարիդրացիական հարաբերություններին և ի պատասխան մեր ձեռնարկած քայլերին՝ գտնվում են Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում։

Իսլամական համերաշխությունը բացառում է կրոնի օգտագործումը քաղաքական նպատակներով, միջամտությունը հարևանների ներքին գործերին և չի ենթադրում աջակցություն մեկ այլ մահմեդական երկրի տարածքների ռազմական օկուպացմանը։ Ադրբեջանն իր հարևանների հետ հարաբերությունները միշտ կառուցել է փոխադարձության սկզբունքով և երբեք շահագրգռված չի եղել խզել այդ հարաբերությունները։ Ադրբեջանը միշտ համարժեք միջոցներ է ձեռնարկում՝ ի պատասխան սադրիչ քայլերի»,- ասել է Ա.Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս