Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների նկատմամբ
 Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների նկատմամբ
16:49     06 04 2023    
Ապրիլի 6-ին՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում դեսպանին խիստ դժգոհություն է հայտնվել՝ վերջերս Իրանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող սադրիչ գործունեության կապակցությամբ։

Սեյիդ Աբբաս Մուսավիի ուշադրությանն է ներկայացվել, որ Ադրբեջանի կառավարության կողմից՝ «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների նկատմամբ՝ դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար։ «Այդ անձինք պետք է 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը»,- հայտեարարել են ԱԳՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս