Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարին
 Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարին
17:48     04 04 2023    
Ապրիլի 4-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկային։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ՝ ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը շնորհավորել է թուրք նախարարին՝ Թուրքիայի կողմից առաջին հայրենական «Togg» էլեկտրական մեքենայի արտադրության կապակցությամբ, գոհունակություն հայտնել՝ դրա Բաքու ներմուծման կապակցությամբ, ինչի կապակցությամբ շնորհակալություն է հայտնել թուրքական պետության ղեկավարին։

Հիշեցնելով թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարի հետ երեկվա հանդիպումը՝ Իլհամ Ալիևը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայում բարձր տեխնոլոգիական արտադրանքներ են արտադրվում ինչպես պաշտպանական, այնպես էլ քաղաքացիական արդյունաբերության ոլորտում՝ ընդգծելով, որ դա դարձել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարությամբ՝ թուրք ժողովրդի ինտելեկտի, տաղանի ու աշխատանքի արդյունքը։

Զրույցի ընթացքում բավարարվածություն է հայտնվել՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտում բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս