ԱՄՆ դեսպանատուն. Մենք աջակցում ենք ANAMA-ին և նրա խիզախ սակրավորներին
 ԱՄՆ դեսպանատուն.  Մենք աջակցում ենք ANAMA-ին և նրա խիզախ սակրավորներին
16:22     04 04 2023    
Ականազերծման գործողություններում ականային վտանգի և օգնության ցուցաբերման հարցերի իրազեկման միջազգային այս օրը Միացյալ Նահանգները ցավակցութփյուն են հայտնում՝ հակամարտությունից տուժած շրջաններում ականներից և չպայթած զինամթերքից տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ի իր էջում հրապարակում է տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

«Մենք աջակցում ենք ANAMA-ին և նրա խիզախ սակրավորներին: Տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար ԱՄՆ-ը՝ 2021 թվականի նոյեմբերից 2,5 միլիոն դոլար է հատկացրել հակամարտությունից տուժած շրջաններում մարդասիրական ականազերծման գործողություններին»,- ասված է հարապարակման մեջ։


Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան  


Լրահոս