Ադրբեջանի ԱԳՆ. Իրանն անպատասխան է թողնում մեր բարյացակամ քայլերը. ԹԱՐՄԱՑՎԱԾ
  Ադրբեջանի ԱԳՆ.  Իրանն անպատասխան է թողնում մեր բարյացակամ քայլերը.  ԹԱՐՄԱՑՎԱԾ
09:10     04 04 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի մասին սուտ և կանխակալ տեղեկատվության տարածումը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

Նշվել է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանին ասվել է, որ Ադրբեջանի Հանրապետության, նրա պետական պաշտոնյաների մասին իրանական մամուլում պարբերաբար տարածվող վիրավորական, սուտ, զրպարտիչ և կողմնակալ տեղեկությունները, ինչպես նաև Իրանի հայտնի հասարակական և քաղաքական գործիչների հայտարարություններն ու ելույթները վնասում են երկու երկրների հարաբերություններին և խորացնում թյուրիմացությունները։

Միաժամանակ հայտարարվել է, որ կողմերի միջև անընդհատ ծագող թյուրիմացությունը պայմանավորված է իրանական կողմի միակողմանի գործողություններով և քայլերով՝ անպատասխան թողնելով Ադրբեջանի հետևողական և բարյացակամ քայլերը։

***

Իրանը նոտա է ներկայացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցներում հակաիրանական հրապարակումների առնչությամբ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով այս մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատան նոտան՝ ուղղված ԱԳՆ-ին, ստացվել է ապրիլի 3-ին։

«Այդ հարցի հետ կապված՝ նույն օրը Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- ասել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս