Այխան Հաջիզադե. Մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ
  Այխան Հաջիզադե.  Մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ
10:36     03 04 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է իր իրանցի գործընկեր Նասիր Քենանիին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն այս մասին գրել է Twitter-ի իր էջում:

«Մենք հստակեցրել ենք մեր դիրքորոշումը Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ։ Գլխավոր հարցն այն է, թե ինչու է իրանական կողմը հավատարիմ մնում դատողություններում նորմերից և ռացիոնալությունից շեղվելու կայուն միտմանը: Սա ակնհայտորեն կողմնակալ մոտեցում է։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը, կարող են դիտել ճեպազրույցի տեսանյութը», - ասվում է գրառման մեջ:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս