Իսրայելի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին դեսպանատան բացման կապակցությամբ
 Իսրայելի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին դեսպանատան բացման կապակցությամբ
17:16     30 03 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նշված է Իսրայելի նախագահի գրասենյակի թվիթերյան էջում։

«Նախագահ Իցհակ Հերցոգն այսօր նստավայրում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նա շնորհավորել է նախարարին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման և առաջին դեսպանի նշանակման կապակցությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս