Իսրայելում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությունը
 Իսրայելում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությունը
09:26     30 03 2023    
Մարտի 29-ին Իսրայելում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությունը։

Ըստ Zinvor.info-յի՝ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Էլի Քոհենը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների, հասարակության և արվեստի ներկայացուցիչներ։

Արարողությունը սկսվել է երկու երկրների պետական օրհներգերի կատարմամբ։

Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ՝ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ դեսպանատան բացումը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Դիվանագետը խոսել է ադրբեջանա-իսրայելական համագործակցության տարբեր ուղղությունների մասին, նշել հեռանկարային հնարավորությունները։ Նա ասել է, որ Ադրբեջանի հրեական համայնքը նպաստում է մեր հասարակության զարգացմանը։ Նախարարը վստահություն է հայտնել՝ դեսպանատան բացումից հետո Իսրայելում ադրբեջանական սփյուռքի գործունեության ակտիվացման վերաբերյալ։

Արարողությունը պատմական իրադարձություն անվանելով՝ նախարար Էլի Քոհենն ընդգծել է, որ 30 տարվա համագործակցության ընթացքում դեսպանատան բացումը վկայում է ռազմավարական կապերի խորացման մասին։ Նշելով, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական գործընկերն է, նախարարն ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում և վստահություն հայտնել՝ հարաբերությունների հետագա խորացման հարցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս