Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարին
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարին
17:19     29 03 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Գալանտը գրել է իր թվիթերյան էջում:

«Ուրախ եմ հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու մեր երկրների միջև սերտ կապերը։ Ես ողջունեցի դեսպանատան բացումը՝ որպես առաջին քայլ պաշտպանական և քաղաքացիական ոլորտներում մեր համագործակցության հետագա ընդլայնման համար»,- գրել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր գտնվում է Իսրայելում։ Նա կմասնակցի Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս