Արևմտյան Ադրբեջանի համայնքը սպասում է ԵՄ խորհրդի նախագահի և ԵԽԽՎ պատասխանին
 Արևմտյան Ադրբեջանի համայնքը սպասում է ԵՄ խորհրդի նախագահի և ԵԽԽՎ պատասխանին
16:33     27 03 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ այդ կառույցներին կոչ անելով ապահովել արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքը և դիտարկել այս հարցը:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է համայնքի մամուլի քարտուղար Ուլվիա Զուլֆուգարը։ «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը մարդու իրավունքների հարց է, և նշված միջազգային կազմակերպություններից յուրաքանչյուրն այս առումով պարտավորություններ ունի։ ԵՄ խորհուրդը և ԵԽԽՎ-ն պետք է արձագանքեն մեր դիմումին, քանի որ այն վերաբերում է հարյուր հազարավոր արևմտյան ադրբեջանցիների իրավունքներին։ Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված բոլոր ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց հողերը։ Արտաքսումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»,- ասել է Ուլվիա Զուլֆուգարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս