Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին
10:00     24 03 2023    
Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան մարտի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անհիմն մեղադրանքների։

«Մենք դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները, ով համառորեն կրկնում է մարտի 18-ին Հայաստանի ԱԳՆ-ի արած հայտարարությունը, չնայած մեր ընդարձակ պատասխանին»։

«Եթե Հայաստանն իսկապես մտադիր է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից և ռևանշիստական քաղաքականությունից, ապա պետք է հրաժարվի նման ագրեսիվ հռետորաբանությունից։ Եթե հայկական կողմը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, ապա պետք է դադարեցնի՝ վերաինտեգրման նպատակով հայ բնակիչների հետ շփումներ հաստատելու Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների փորձերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս