Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր
 Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր
11:47     17 03 2023    
Մարտի 16-ին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, պետության ղեկավարի կայքին հղումով, քննարկվել են գործնական միջոցներ՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս