Իսրայելում Ռուսաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են երկու երկրների միջև կապերի ամրապնդումը
Իսրայելում Ռուսաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են երկու երկրների միջև կապերի ամրապնդումը
11:47     14 03 2023    
Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը և Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Մտքերի բարեկամական փոխանակման ընթացքում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն անդրադարձել են՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության արդիական հարցերին։ Մասնավորապես, երկկողմ տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնումը, ինչպես նաև մերձավորարևելյան կարգավորման խնդիրները»,- նշել են դիվանագիտական առաքելությունում։

Զրույցի ընթացքում Վիկտորովը և Մամեդովը հաստատել են՝ «երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու փոխադարձ մտադրությունը», - հավելել են դեսպանատանը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումների պահպանումը»,- եզրափակել է մամուլի ծառայությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս