Նախագահի օգնական. Հայաստանը չարաշահում է ԵՄ առաքելության ներկայությունը իր տարածքում
  Նախագահի օգնական.  Հայաստանը չարաշահում է ԵՄ առաքելության ներկայությունը իր տարածքում
10:38     13 03 2023    
«ԵՄ առաքելության մանդատի մեջ նոր կետերի ընդգրկումը, ի լրումն այն կետերի, որոնք համաձայնեցվել էին 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած բանակցություններում, մեզ համար անսպասելի էր և, անկեղծ ասած, անվստահություն առաջացրեց։ Բացի այդ, 2-ամսյա ժամկետից հետո հապճեպ ստեղծվեց նոր առաքելություն՝ այս անգամ 2 տարի ժամկետով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Report-ին տված հարցազրույցում։

«Իհարկե, Հայաստանը կարող է իր տարածք հրավիրել ԵՄ-ի և այլ երկրների առաքելությանը։ Բայց քանի որ առաքելությունը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումն ու մտահոգությունները։ Եվ այս առաքելությունը քաղաքացիական չէ, ինչպես հայտարարվել էր, որում ընդգրկված են նախկին զինվորականներ և ոստիկաններ։

Մեր ենթադրություններն արդարացան։ Հայաստանը չարաշահում է առաքելության ներկայությունը իր տարածքում: Օրերս հայկական բանակը կրակի է ենթարկել պայմանական սահմանին մեր դիրքերը։ Դուք հավանաբար ծանոթ եք ՊՆ հայտարարությանը, որտեղ ասվում է, որ Հայաստանը հրահրում է Ադրբեջանին պատասխան կրակ բացել։ Նպատակը ԵՄ առաքելության մոտ թյուր տպավորություն ստեղծելն ու իրավիճակը արհեստականորեն սրելն է։ Հայաստանը կարծում է, որ ԵՄ առաքելության ժամանումով իր անվտանգությունն ապահովված է, և այժմ նա կարող է կենտրոնանալ՝ Ղարաբաղում իր ապակառուցողական գործունեությունը շարունակելու վրա։

Մենք կարծում ենք, որ հարավկովկասյան տարածաշրջանը չպետք է լինի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ։ Բայց Հայաստանն այլ դիրքորոշում ունի»,- ասել է նախագահի օգնականը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս