Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
18:06     10 03 2023    
«Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ տրանսպորտի համար»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ում գրել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ճանապարհին անարգել երթևեկությունն ապահովելու համար. «Թափանցիկության և անվտանգության համար անհրաժեշտ է սահմանային անցակետ ստեղծել»։

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը հայտարարել էր, թե իբր Լաչինի ճանապարհը փակ է երթևեկության համար և «պահանջել» է բացել այն։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս