ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով գլխավոր խորհրդականը ժամանել է Ադրբեջան
ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով գլխավոր խորհրդականը ժամանել է Ադրբեջան
13:00     06 03 2023    
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն գտնվում է Ադրբեջանում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջում:

Նշվել է, որ Բաքու այցի շրջանակներում Լուիս Բոնոն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ պաշտոնյաների հետ։ Այցի նպատակն է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս