Աղդամի շրջանի տարածքի 25 տոկոսը մաքրվել է ականներից
Աղդամի շրջանի տարածքի 25 տոկոսը մաքրվել է ականներից
17:45     28 02 2023    
Աղդամի շրջանի տարածքի 25 տոկոսը մաքրվել է ականներից ու չպայթած զինամթերքից։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի Հանրապետության ականազերծմանգործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։

Նրա խոսքով, վերջին տարիներին Աղդամի շրջանում ականներից և չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 16 հազար հեկտար տարածք. «Այս տարվա պլանի համաձայն՝ ականազերծվելու է ավելի քան 10 000 հա տարածք: Աղդամի շրջանի տարածքի մոտ 25 տոկոսն արդեն մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից։ Շրջանում ավարտվել են նաև մի շարք նախագծեր»։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Ական  


Լրահոս