Սնցկացվում է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը
 Սնցկացվում է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը
14:30     28 02 2023    
Անցկացվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով։

Նշենք, որ փետրվարի 27-ին այցով Ադրբեջան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Այցը համընկնում է 2022 թվականի փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ամենաբարձր մակարդակով ստորագրման առաջին տարելիցի հետ։ Բանակցություններ են ակնկալվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բաքվում երկխոսության ընթացքում նախատեսվում է դիտարկել՝ երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային ու միջազգային խնդիրները։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի՝ Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ համաձայնագրերի կատարմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս